Բաղրամյան 67/1

Երևան, Հայաստան

+374 60 509 709

Երկ-Ուրբ՝ 10։00-18։00

Բիզնես Անգլերենի Դասընթաց

Սովորի՛ր հաղորդակցվել անգլերեն լեզվով ազատ ու անկաշկանդ բիզնես միջավայրում։ Մասնակցի՛ր մեր Բիզնես անգլերենի դասընթացներին։

Եթե ցանկանում եք լինել մրցունակ, պրոֆեսիոնալ և պահանջված աշխատավայրում, ապա զարգացրեք Ձեր հմտությունները ԷՍՈԼԱՐՄ-ի կողմից առաջարկվող Բիզնես անգլերեն դասընթացներով։ 

Մեր դասըթացները լավագույնն են համապատասխան գիտելիքներ և պրոֆեսիոնալիզմ ձեռք բերելու համար։ Դրանք կօգնեն Ձեզ ազատ համագործակցել Ձեր գործընկերների և հաճախորդների հետ անգլերեն լեզվով։ Դասընթացները կառուցված են համապատասխան առօրյա պահանջներին։ Բիզնես անգլերենը սովորեցնում է բոլոր անհրաժեշտ հմտությունները ցանկացած իրավիճակում անկաշկանդ ներկայանալու համար։ 

Բիզնես անգլերենի դասընթացները ներառում են լեզվի 4 հիմնական բաժինները՝ կարդալու, լսելու, գրելու և խոսելու լեզվական հմտությունները։

Ուսումնական նյութերը թարմացված են և կառուցված են համապատասխան յուրաքանչյուր մակարդակի։ Մեր դասընթացները ինտերակտիվ են, ճանաչողական և դինամիկ։ Բիզնես անգլերենի դասընթանցրեը նախապատրաստում են ուսանողներին պատրաստ լինել առնչվել ցանկացած բիզնես խնդրի հետ, հաղթահարել բոլոր խոչընդոտները և բարդությունները, լինել վստահ ու պրոֆեսիոնալ առօրյա աշխատանքային միջավայրում։    

Ավարտելով մեր կողմից առաջարկվող բիզնես անգլերենի դասընթացները՝ Դուք կունենաք բացառիկ հնարավորություն հանձնել պաշտոնական Քեմբրիջ Բիզնես քննությունները։ Մեր որակավորումները և վկայականները անժամկետ են և ընդունելի են աշխարհի լավագույն կազմակերպություններում։ 

Բիզնես անգլերենի դասընթաց
Բիզնես անգլերենի դասընթացներ

Լինելով Cambridge English Assessment-ի հավատարմագրված կենտրոնը Հայաստանում՝ մենք առաջարկում ենք դասընթացներ բոլոր 3 մակարդակների համար՝

Մակարդակները բաշխված են ըստ CEFR-ի և հասանելի են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ուսանել՝

BEC Preliminary (B1 մակարդակ)

BEC Vantage (B2 մակարդակին)

BEC Higher (C1 մակարդակին) 

Մեր դասընթացները հարմարեցված են ըստ մակարդակի։ Այն ավարտելուց հետո մեր ուսանողները կարող են հանձնել պաշտոնական Քեմբրիջ Բիզնես անգլերենի քննությունները ԷՍՈԼԱՐՄ վերապատրաստման և թեստավորման կենտրոնում և ստանալ վկայական։ 

Մենք տրամադորում ենք դասընթացքի ընթացքում առկա բոլոր ուղեկցվող նյութերը և համապատասխանաբար փորձնական թեստերը (շաբաթական 1 անգամ)։ Ծրագիրը վարում են մեր որակավորված մասնագետները Հայաստանից և արտերկրից:

Ինչպե՞ս գրանցվել Բիզնես անգլերենի դասընթացին։

Գրանցվեք մեր Բիզնես անգլերենի դասընթացներին և ստացեք միջազգային ճանաչում ունեցող Քեմբրիջ Բիզնես անգլերենի վկայագրեր։ Հանձնեք ստուգիչ թեստը և ընտրեք այն դասընթացը, որը համապատասխանում է Ձեր լեզվական մակարդակին։

Business Preliminary Course
Ամսեկան արժեքը՝
AMD35000
B1 մակարդակ
Տևողություն՝ 3 ամիս
Գրանցվել
Business Vantage Course
Ամսեկան արժեքը՝
AMD35000
B2 մակարդակ
Տևողություն՝ 3 ամիս
Գրանցվել
Business Higher Course
Ամսեկան արժեքը՝
AMD35000
C1 մակարդակ
Տևողություն՝ 4 ամիս
Գրանցվել

Դասընթացին գրանցվելու համար՝

Քայլ 1․ Հանձնեք Placement test և ուղարկեք այն մեզ

Քայլ 2․ Մենք Ձեզ կուղարկենք արդյունքը և կառաջարկենք համապատասխան մակարդակը 

Քայլ 3․ Գրանցվեք դասընթացին ըստ ստացված արդյունքի 

Բիզնես Անգլերեն դասընթացի գրանցման թերթիկ

Բիզնես անգլերեն դասընթացի 

պայմանները՝

Դասերը՝ շաբաթը 3 անգամ

Տևողությունը՝ 2 ժամ

Ամբողջական փորձնական թեստ յուրաքանչյուր շաբաթ

Դասերի քանակը՝ 39

Business Higher դասերի քանակը՝ 52

hy
en_US hy